Կամավոր հրաժարականից հետո վարչապետը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը: Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը: Օրինակ, եթե մի նախարար հրաժարական է տալի, ապա այն ընդունելուց հետո նա չի շարունակում պարտականությունների կատարումը, այլ դա անում է փոխնախարարը: իմքայլական «իրավաբանների» հնարած այս մոտեցումը անօրինական է և հենց հիմա ազգադավի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը՝
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Սահմանադրական այն դրույթը, որ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, չի կարող վերաբերել կամավոր հրաժարական տված վարչապետին: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա չի հանդիսացել վարչապետի ժպ, այդ պարտականությունները փոխանցվել են իրավունքի ուժով փոխվարչապետ Կ.Կարապետյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել