Քանի որ հրաժարականը տվեց, ապա կարող եմ հանգիստ խոսել այն մասին, որ իրավունքի տրամաբանությամբ չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը:
Ժամանակավոր պաշտոնավարումը կարող են կառավարության կազմում շարունակել բացառապես կառավարության այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել:
Այո, գիտեմ, որ 2018-ին էլ է նա շարունակել պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Այդ ժամանակ նա չէր կարող լինել պաշտոնակատար և չեղավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1673365596206556
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել