Բարոյական հաղթանակների մեռած ժողովուրդ:
Ունեցածը պահել չցանկացող: Իրական հաղթանակները ուրացող: Հերոսներին ոչնչացնող ժողովուրդը ցնծում է, որ ԱՄՆ նախագահը, հայ համայնքի մեծ ջանքերով, ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և ի՞նչ: Ի՞նչ է արել յուրաքանչյուրդ իրական հաղթանակները պահելու համար: Ի՞նչ է արել ԱՄՆ-ն արցախյան երրորդ պատերազմի ժամանակ, ինչո՞վ օգնեց, երբ իրական օգնություն էր անհրաժեշտ: Երբ բանակը կենաց ու մահու կռիվ էր տալիս, և գոնե մի քանի րոպե հանգիստ էր պետք՝ վերակազմակերպելու և պաշտպանություն կազմակերպելու համար: Ձևական՝ թղթի վրա, ինչ-որ վայրկյանների զինադադար էին կազմակերպում, իսկ վիժվածքների պրոպագանդայի տակ մնացած հայ հասարակությունը հասել էր Բաքու: Անցել է 106 տարի. մենք ոչ մի դաս չենք քաղել մեր պատմությունից՝ նորից բարոյական ու ոչ շոշափելի հաղթանակներով ենք կերակրվում։ Մեզ տրվել էր իրական հաղթանակ և այն պահելու հնարավորության: Միայն զենքով կա հային փրկություն ու միայն զենքով են հայրենիք պաշտպանում,իսկ մնացածը Հայրենիքի համար ոչ մի բան չանելու պատրաստ անիմաստ ապրողների խումբ է:
Հավե՛րժ Փառք՝ հանուն Հայրենիքի նահատակվածներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել