Ինչու որոշեցի այս գրառումը կատարել հենց այսօր, ապրիլի 24֊ին, 20֊րդ դարի առաջին Ցեղասպանության օրը՝ թուրքերի կողմից իրականացրած հայերի նկատմամբ։
Այսօր ես դիմելու եմ ՀՀ ոստիկանությանը, Ազգային Անվտանգության աշխատողներին, Զինված ուժերի ծառայողներին, բոլոր սպաներին ու սերժանտներին,ովքեր իրականում գիտեն,թե ինչ է սպայական արժանապատվությունը։ Բոլորն էլ տեղյակ են,որ ես ներկայացնում եմ "Հայրենիք" կուսակցությունը,որի ղեկավարը բարձրաստիճան սպա, գեներալ֊մայոր Արթուր Վանեցյանն է,ով բազմիցս նշել է, որ պետք է հարգանքով մոտենալ սպայական անձնակազմին։ Ես միշտ փորձել եմ հարգալից վերաբերվել ոստիկանության աշխատակիցներին,անգամ այն դեպքում,երբ ոստիկանությունը ուղղակիորեն անօրինական քայլեր է թույլ տվել, ձերբակալումներ է կատարել մեր՝ ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե դուք ինչպես եք ծառայում դավաճան իշխանավորներին,որոնց պատճառով ունենք 5000 ավելի զոհ, 10.000 ավելի վիրավոր ու հաշմանդամ, ունենք 80% կորցրած հայոց հող Արցախում։Դեռ անհայտ է, թե այս կապիտուլյանտ իշխանությունը ինչ դավեր է նյութում հայ ազգի գլխին։
Այսքանից հետո բացատրեք ինձ, պարոնա՛յք, թե ինչպես կարելի է հարգել այն սպայակազմին, ովքեր խամաճիկի նման ծառայում են դավաճան իշխանությանը։
Հ. Գ. Նկարում տեղադրված անձը, ում հետ լուսանկարված եմ գնդապետ պարոն Խուդինյանն է, ում ես հարգում եմ, համարում արժանապատիվ սպա։
Որևէ մեկը չփորձի իմ նկարի տակ տհաճ կամ վիրավորական արտահայտություն թույլ տալ գնդապետի հասցեին։ Ես ցանկանում եմ տեղեկացնել,որ և՛ գնդապետ Խուդինյանը, և՛ մյուս սպաները պետք է ծառայեն մեր Զինանշանին, մեր Եռագույնին և Եռաբլուրում ննջած մեր բոլոր հերոս տղաների հիշատակին և ոչ թե դառնան խամաճիկը Նիկոլի ու կապիտուլյանտ իշխանության։
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել