Analitik.am-ը գրում է.

Հայաստանն արդեն երեք տարի որևէ բանի դեմ չի պայքարում, դրա համար ունենք այն, ինչ ունենք, թուրքն ինչ ուզում անում է: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահե Հակոբյանը:

«Այստեղ բանակի մեղքը չէ: Ես համոզված եմ, որ բանակը կարող էր փայլուն պայքարել անգամ այս ուժեղացված Ադրբեջանի դեմ, եթե երկրի ղեկավարներն ու իրենց կանայք չխանգարեին, գեներալներին չհանեին իրենց պաշտոններից՝ նրանց տեղը բերելով ինչ-որ անփորձ մարդկանց: Դրա մասին է խոսքը:

Այնպես, որ չեմ կարծում, թե բանակը մեծ մեղք ունի: Այո, մեղքի բաժին ունի, որ նրան չի վռնդել դուրս»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել