Ասում են ժամանակը հեռացնում է,մոռացնում: Բոլորովին: Ավելի ցավոտ ու նռռացող վերքի պես ենք զգում Ցեղասպանության ցավն ու հայի արնածորող վերքերը: 106-րդ տարելիցին՝ 2021-ին,լցված ենք նույն ցավով, պետականության կորստի վտանգի տագնապով,պատմական իրադարձությունների ողբերգական կրնկողությունը կանխելու կամ նորից նույն շրջապտույտում հայտնվելու վտանգի առաջ:
106-տարի առաջ էլ ինչ-որ մեկը լուռ էր, մյուսը կարծում էր՝ «իր գործը չի», 3-րդը՝որ ոչինչ չի կարող փոխել, 4-րդը՝որ Արցախը կամ Սյունիքը հեռու են, իսկ ինքը Մասիվում է կամ Բելգիայում...Լռությունը,հայերի մտածված զինաթափումը, գերտերությունների լուռ ու շահամոլ համաձայնությունը բերեց մեծագույն ոճրագործության՝ հայաթափության ու հայասպանության: Առաջինը ոչնչացրին մեր Մտավորական ուժը, հետո ֆիզիկական ու վերջում՝ Հոգևոր: Ուզում էին մեր ՈԳԻՆ կոտրել. ջնջել Հայի հետքը իր, իսկ ստեղծած ու ծաղկացրած բազմադարյա պատմությունից, կոթողներից, քաղաքներից:
Նույնը՝ ինչ հիմա արտաքին ու ՆԵՐՔԻՆ թշնամին է անում: Խեղաթյուրում պատմությունը, ոչնչացնում Ցեղասպանության մասին Հայաստանյան արխիվները, «հրդեհում», ջնջում պատմ. իրողությունները՝ բարեկամության կեղծ քողի տակ մեզ կուրացնելով ու զգոնությունը բթացնելով: Ինքնապաշտպանական բնազդի արթնացում է պետք ի վերջո:
Խիզախություն է պետք՝ գիտակցելու Հայոց ցեղ-ն հուշահամալիրի, Անմար Կրակի ու մարդկանց չդադարող հոսքի կարևորությունը,մեծ ազնվություն է պետք, որ ՀԱՍԿԱՆԱՆՔ սխալները, պատճառները, գտնենք մեր թուլություններն ու այլևս երբեք թույլ չտանք:
Անցյալ տարի՝ իբր համավարակի պատճառով խախտեցինք մեր ուխտը( ...
Անմար կրակն անմարդ մնաց....Նահատակները՝ անաղոթք,ցավը՝ անհաղորդ:
Չէ,Ժամանակը չի մոռացնում.ավելի՛ է խորացնում,դաջում է մեր գիտակցության, ԳԵՆԻ ու արյան մեջ յուր-ին, ով զոհվել է Հայոց Մեծ Եղեռնին, ընդհանրական մեկ ու կես մլն չէ, նրանք ԿՈՆԿՐԵՏ մարդիկ են, երեխաներ, ծերեր, տղամարդիկ ու կանայք, մտավորականներ ու արհեստավորներ, քաղ. գործիչներ և ուսուցիչներ, ոսկերիչներ ու դարբիններ, Հայեր...մարդիկ, մարդիկ, ՄԱՐԴԻԿ:
Մեր ոչ մի զոհ «պլյուս ու մինուս» չի.ԱՆՀԱՏՆԵՐ ԵՆ, ինպես որ այս պատերազմում նահատակված ԱՄԵՆ Հոգի, որն իր կյանքն ու Սերն ուներ...( իր Երազանքներն ու կորցնելու Հայրենիք ուներ: Ոգի ուներ:
ՀՈԳԻ էին. Կոնկրետ նկարագրով ու Հայի ճակատագրով:
Քանի ողջ եմ, ՄԻՇՏ ՀԻՇԵԼՈւ ԵՄ, ՊԱՀԱՆՋԵԼՈւ և ԱՊՐԵԼՈւ ԵՄ հանուն արդարության, հանուն իմ Ազգի շարունակության ու հանուն 1915- ից մինչև օրս բոլոր ցեղասպանված Հայերի ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՈւԹՅԱՆ. Օսմանյան Թուրքիայից մինչև Սումգայիթի ջարդեր ու 2020- ի «պատերազմ»:
ՀԻՇՈւՄ ԵՄ, ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՄ: Ու ԱՄՈւՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՈւՆ՝ ԱՊՐԵԼՈւ ԵՄ:
1915-ի ապրիլի 25-ին Օսմանյան խորհրդարանի երկու հայ պատգամավորներ՝ Գրիգոր Զոհրապն ու Վարդգես Սերինգյուլյանը, շտապում են Թալեաթի բնակարան՝ տեղեկանալու, թե ի՞նչու են նախորդող գիշերը ձերբակալվել և “Հայդար Փաշա” կայարանից դեպի Անկարայի կողմերը աքսորվել ավելի քան 250 հայ մտավորական: Ասում են են՝Զոհրապն ու Թալեաթը մտերիմ էին,ու երևի՝ հայ գրողն ու իրավաբանը իրավունք ուներ իր ընկերոջից հաշիվ պահանջելու: Բայց անգամ 106 տարի անց, ոչ մի կերպ չեմ հասկանում այդ ընկերությունը...Հավանաբար՝ Թալեաթն էլ. որովհետև կարճ ժամանակ անց Զոհրապը ձերբակալվում է և անմարդկային կերպով սպանվում: Զոհրապի սպանության լուրը նրա կնոջը հայտնում է անձամբ իր «ընկերը»՝ ոճրագործ Թալեաթը:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել