Ամեն տարվա ապրիլի 24-ը պետք է ավելի շատ ստիպի մեզ հասկանալ, որ ոչ թե աշխարհից պահանջենք ճանաչում, այլ դառնանք այնքան հզոր, կայացած պետություն, որը կստիպի արդարություն հաստատել և արդարացի պահանջներ ներկայացնել՝ ստանալով դրանց կատարումը: Ցավոք, ամեն տարի այս նպատակներն ավելի են հեռվանում, այսօր, քանի դեռ ՀՀ իշխանությունը թրքահպատակների ձեռքում է, նույնիսկ երազել չի կարելի այս ամենի մասին...
Հուսամ, վերջապես կգա մի օր, երբ մենք կհասկանանք, որ անցյալի սխալներից պետք է դասեր քաղել, այլ ոչ թե ամեն անգամ նույն սխալները կրկնել ու սպասել, որ աշխարհը մեզ կխղճա: Խիղճ գոյություն չունի պետությունների մեջ հարաբերություններում, կան բացառապես շահեր, իսկ դու կարող ես առաջ մղել քո շահերը միայն մի դեպքում, երբ ուժեղ ես, մնացած բոլոր պարագաներում քեզ կամ չեն լսի, կամ կլսեն ու «խիստ մտահոգված ենք» ոճով հայտարարություններ կանեն...
Հ.Գ. Հայոց Ցեղասպանության հուշահամալիրն էլ անհասկանալի է, թե ինչու է կարմիր, ի՞նչ է խորհրդանշում՝ նոր արյո՞ւն...
Հ.Գ.1. «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն էլ զուտ ձևական է դառնում, քանի դեռ հանդուրժում ենք թրքահպատակներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել