Analitik.am-ը գրում է.
Ես կարծում եմ, որ 44-օրյա պատերազմը տասնյակ տարիների նախապատմություն ունի: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Որպեսզի գնահատենք արդյունքները, պետք է դետալային ուսումնասիրություն կատարենք: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա ես ենթադրում եմ, որ դուք տեղյակ եք՝ ԼՂԻՄ տարածքը՝ կոնկրետ սահմաններով ճանաչված է միջազգային հանրությունների կողմից:
Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքները»,-ասել է նա:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/726928
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել