Tert.am-ը գրում է.

Ջո Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, որը հայերի դեմ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագությունները կճանաչի որպես Ցեղասպանություն: Այս մասին գրում է The National-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, որը գաղտնիության սկզբունքով, հայտնել է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ոգեկոչման 106-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ:

Ինչպես պարբերականը նկատում է, թեև ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին Հոլոքոստի մասին իր ելույթում հղում է կատարել Հայոց ցեղասպանությանը, Բայդենի նախորդներից և ոչ ոք 1,5 մլն հայի կոտորածը Ցեղասպանություն չի որակել: Նրանք միայն օգտագործել են, «զանգվածային սպանություններ», «վայրագություններ» և «կոտորած» եզրույթները:

«Բայդենի հայտարարությունն առաջին անգամ համաձայնության կբերի ԱՄՆ կառավարության գործադիր և օրենսդիր մարմիններն այս հարցի շուրջ»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Կոնգրեսը ճնշող մեծամասնությամբ ճանաչել է Ցեղասպանությունը 2019 թվականի դեկտեմբերին: Դրանից հետո երկու կուսակցության անդամները բազմիցս կոչով դիմել են Սպիտակ տանը՝ հետևելու իրենց օրինակին:

Որոշման կայացման ընթացքին ծանոթ աղբյուրները պարբերականի հետ զրույցում նշել են, որ Պետքարտուղարությունը և Պենտագոնը առավել դժկամությամբ են այս հարցին մոտենում, քան Սպիտակ տունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել