Որպես օրվա ամփոփում ուզում եմ կարևոր բան ֆիքսենք՝ այսօր Երևանի փողոցներում մենք արդեն Սյունիքն էինք պաշտպանում։ Ոչ թե Արցախը, այլ Սյունիքը։ Եվ ուժերի հարաբերակցությունը ցավոք դեռ այնպիսին է, որ վաղն էլ, թերևս, ստիպված լինենք Վայոց ձորը պաշտպանել։ Կամ Գեղարքունիքը։
Շատ անկեղծ եմ ասում՝ ես հրաժարվում եմ հասկանալ մեր ժողովրդի այսչափ իներտ վարքագիծը։ Սա հասկանալու բան չէ։ Անընդունելի է։ Նորից եմ կրկնում՝ մենք արդեն ոչ թե Արցախի, այլ Սյունիքի կռիվ ենք տալիս։ Եվ այդ կռիվը ոչ թե թուրքի, այլ ՀՀ իշխանությունների դեմ է։ Ասում ու իմ խոսքերին էլ չեմ կարողանում հավատալ։ Էս ու՞ր ենք հասել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել