Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին, որոշել է իր հոր՝ Չառլզի հետ կարգավորել հարաբերությունները Սասեքսի դուքսերի՝ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո: Այդ մասին գրում է ՌԻԱ ՖԱՆ-ը:

Մարտի սկզբին Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, բացառիկ հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որտեղ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներին մեղադրել են ռասիզմի մեջ:

Նրանց խոսքով՝ թագավորական ընտանիքից ինչ-որ մեկը, բայց ոչ Եղիսաբեթ Երկրորդը կամ արքայազն Ֆիլիպը, անհանգստություն է հայտնել Մարքլի ապագա երեխայի մաշկի գույնի հարցում, եւ որ Մարքլի մոտ ժամանակ առ ժամանակ ինքնասպանության մտքեր են առաջացել:

Արքայազն Չառլզը չի կարողացել հանդուրժել որդու եւ հարսի հրապարակային վիրավորական ելույթը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ այժմ հանգուցյալ արքայազն Ֆիլիպի ծանր հիվանդության ժամանակաշրջանում։

The Mirror հրատարակության ինսայդերները պատմել են, որ Հարրին փորձ է արել իր հոր հետ հաշտվել պապի մահվանից հետո: «Նա հորը խիստ անձնական նամակ է գրել, որպեսզի փորձի ամեն բան ուղղել, բայց լարվածությունը դեռեւս պահպանվում է: Իրավիճակը չի հաջողվել այնպես կարգավորել, ինչպես դա ցանկանում էր Հարրին»,-նշել են Սասեքսի դուքսի շրջապատի աղբյուրները:

Նրանց խոսքով՝ արքայազնը Չառլզին բացատրել է, թե ինչ պատճառով է իր վրայից հանել թագավորական պարտականությունները, ինչպես նաեւ հավատացրել, որ կպահպանի հարգանքը միապետության եւ Բուքինգհեմյան պալատի նկատմամբ:

Արքայազն Ֆիլիպը վախճանվել է ապրիլի 9-ին, չհասնելով իր 100-ամյակին, որը լրանում է երկու ամիս հետո: Ավելի վաղ Ռադիո Sputnik-ը հաղորդել էր Լոնդոն չժամանելու Մարքլի որոշմանը Եղիսաբեթ Երկրորդի արձագանքի մասին:-0-/56/ Արքայազն Հարրի, փորձ, հաշտություն, արքայազն Չառլզ, Օփրա Ուինֆրի, սկանդալային հարցազրույց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել