Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել