Բջջային հեռախոսների մասին մարդկությունն իմացել է հարաբերականորեն վերջերս։ Սակայն պատմությունն ապացուցում է, որ նման սարքեր գոյություն են ունեցել ոչ միայն 21-րդ դարում։ Այդ մասին վկայում են նախկինում արված արտասովոր լուսանկարներն ու հնագիտական գտածոները։ Պարզվում է՝ ԽՍՀՄ-ում ևս եղել են հեռախոսներ, որոնց զանգվածային արտադրությունը սկսվել է Երկրորդ աշխարհամարտից հետո։

Երբ ավարտվել է պատերազմը, ԽՍՀՄ-ում արտադրական ճգնաժամ էր սկսվել. չէին բավարարում գյուղատնտեսական տեխնիկաները և շատ այլ իրեր։ Պատճառն այն է, որ պատերազմի տարիներին երկրի ողջ ուժերն ուղղվել էին ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը։

Գյուղատնտեսական տեխնիկայի վարորդների համար նախատեսված բոլոր սարքավորումները հավաքվում էին մեքենատրակտորային կայաններում։ Մեկ նման կայանը ծառայում էր ողջ շրջանի, որտեղ շուրջ 50 կոլխոզ էր գտնվում։ Եվ որպեսզի ողջ տեխնիկան, որը չէր բավարարում, հնարավոր լիներ արդյունավետորեն շահագործել, ուղարկել դրանք կոլխոզներ և նորոգել, հարկավոր էին կապի միջոցներ։

Այս նպատակով ստեղծված հեռախոսների գործողության շառավիղը 30 կմ էր։ Դրանք ստեղծելու առաջադրանքը Օմսկի գործարանի կոնստրուկտորներին էր տրված։ Հենց այդ գործարանում էր 1941 թ. մշակվել «10-ՌՏ» հայտնի տանկային ռադիոկայանը։ 1946 թ. «լույս աշխարհ եկավ» «У-1 Урожай» կոչվող կապի միջոցը, որը համարվում է առաջին գյուղական հեռախոսը։ Մեկ տարի անց խորհրդային գադջեթի զանգվածային արտադրություն սկսվեց։

Բավականին մեծ չափերով հեռախոսն ուներ բարդ համակարգ։ Զանգ կատարելու համար հարկավոր էր պարզապես վերցնել հեռախոսը, սեղմել կոճակը և խոսել։ Բաժանորդների միջև կապն ապահովում էր դիսպետչերը։

«У-1 Урожай» հեռախոսը թողարկվել է 20 տարի շարունակ, քանի որ հաջողված էր և անհրաժեշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել