Սորոսական լրատվամիջոցներն ու քարոզիչներն ակտիվորեն լծվել են նոր հակառուսական ալիքին՝ մանիպուլացնելով ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցն օրակարգում ընդգրկելուն ադրբեջանական և թուրքական պատվիրակների հետ մեկտեղ նաև ռուսական պատվիրակության դեմ քվեարկելուն:
Սակայն լավ կլիներ, եթե նշեին, որ հայ ռազմագերիների հարցը ներառված էր մի բլոկում, որտեղ կար նաև ակնհայտ հակառուսական հարց «Ռուսական սպառնալիքները խաղաղության հաստատմանը Եվրոպայում» (Russian threat to the pursuit of peace in Europe): Պարզից էլ պարզ է, որ ռուսական կողմը դեմ էր քվեարկելու: Ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը մի կողմ դրած՝ պատվիրակներն առաջնահերթ իրենց երկրի շահերն են հետապնդում, որքան էլ մեզ համար թեման կարևոր է և հուզական:
Նաև լավ կլիներ, եթե անդրադառնային այն հանգամանքին, թե հայկական պատվիրակությունից ո՞վ է պատասխանատու այդ հարցի համար: Ո՞նց է ստացվել, որ ռազմագերիների հարցը հակառուսական հարցի հետ նույն բլոկում է հայտնվել, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվել հարցերն իրարից անջատելու և էլի բազում հարցեր կան:
Սակայն սորոսական մեդիաներն այդ մասին լռում են՝ ձեռք չի տալիս, «վերևներից» նման հրաման չի իջեցվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/3831082973627698
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել