Էրիկ Մխիթարյանի պատմությունն ահավոր է։ Բոլորս կարծում էինք, որ գերի է, կադրերը տեսել ենք, բայց այսօր պարզվեց, որ նրա աճյունը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ։ Ես լիահույս եմ, որ ոչ բոլոր գերիներն են նույն ճակատագրին արժանացել։ Ավելին, վստահ եմ, որ իրենց կեղտոտ առևտրի համար ադրբեջանցիները շատերին ողջ են պահել։ Բայց Էրիկ Մխիթարյանի դեպքը ցույց է տալիս, որ Ալիևի վարչակազմը սկսել է շտապել։ Այսպիսի սպանությունով նրանք փորձում են ստիպել Հայաստանի իշխանություններին, ինչու՞ ոչ՝ նաև միջնորդներին, արագ գործել։ Ահաբեկիչներին հատուկ սովորական ձեռագիր, երբ իրենց պահանջները չկատարելու պատճառով որոշ ժամանակային ինտերվալում մեկ կամ մի քանի գերի են սպանում։
Այս իրավիճակում երկու կարևոր հարց կա օրակարգում. ա) ի՞նչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց և բ) ի՞նչ է անում Նիկոլը, որ մեր գերիներին չսպանեն։
Առաջին հարցի հետ կապված որոշ տեղեկություններ և ենթադրություններ արդեն իսկ կան։ Ես ինքս եմ բազմիցս խոսել այն մասին, որ, օրինակ, Արցախում ադրբեջանցիները փորձում են Կարմիր Շուկան վերցնել իրենց վերահսկողության տակ։ Այս երկու օրերին սբ. Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շատ ավելի կարևոր տեղեկություն տվեց՝ Ադրբեջանը փորձում է մեզ խաղաղության պայմանագիր պարտադրել։ Այսինքն իրավական տեսք ու հիմքեր ստեղծի նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլացիոն ակտին։ Ադրբեջանի ԵԱՏՄ հնարավոր անդամակցության մասին էլ տեղեկություներ կան։ Մեկ խոսքով, թշնամու պահանջներն ու ձգտումներն ընդհանուր առմամբ հայտնի են։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի փրկի մեր գերիներին։ Իհարկե, ոչ ի հաշիվ հայկական երկու պետությունների և ողջ ժողովրդի անվտանգության։ Ուրեմն ասեմ, իմացեք՝ ոչինչ։ Ոչինչ էլ չի անում։ Միայն խաբում է գերիների հարազատներին ու ողջ հայությանը։ Կարծում եմ՝ հիմա հասկացաք, թե ինչու մինչ օրս դավաճանների իշխանությունը չի հրապարակում զոհվածների, անհայտ կորածների ու գերիների թիվը։ Նրանք միանգամայն այլ հարցերով են զբաղված՝ իշխանակռիվ ու թուրքի շահի սպասարկում։ Ի վնաս Արցախի, ի վնաս Հայաստանի ու ի վնաս մեր դաշնակից երկրների՝ առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի։
P.S. Ուսապարկերի ֆրակցիային խորհուրդ։ Մյուս անգամ էտ դավաճանը որ նորից գա խորհրդարան, կարող եք մի անգամ էլ Էրիկ Մխիթարյանի ու նրա ճակատագիրը կիսած տղերքի դեպքով ոտնկայս ծափահարեք դրան։ Իրար լավ սազում եք։ Տականքներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224542925060326
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել