Shantnews.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ն 40 հազար զինծառայողներ և 15 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա կկենտրոնացնի Ռուսաստանի սահմանների մոտ` հիմնականում Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:

Շոյգուն ասել է նաև,որ այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսով տեղափոխվում են Եվրոպա:

«Եվրոպայում կա զորքերի տեղաշարժ դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են մերձսևծվյան և Բալթյան տարածաշրջաններում»,- նշել է նախարարը:

«Ամեն տարի Եվրոպայում դաշինքն իրականացնում է մինչև 40 հիմնական գործառնական վարժանքներ, որոնք ունեն հստակ հակառուսական ուղղվածություն: Այս տարվա գարնանը ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերը սկսեցին վերջին 30 տարվա ընթացքում ամենազանգվածային  Defender Europe 2021 զորավարժությունները»,- ընդգծել է Շոյգուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել