Ադրբեջանի նախագահն այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասել է. «Մենք ուզում ենք, որպեսզի երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։... Զանգեզուրը տրվել է Հայաստանին 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչ այդ այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են «Սևանա լիճ»։ Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում նաև Իրևանին։ Նանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա բացահայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։...
Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»։
Այս ելույթով եվս մեկ անգամ արձանագրենք 4 պարզ ճշմարտություն.
Ադրբեջանի ամենաբարձր՝ պետական մակարդակով հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Թիրախում՝ Սյունիքը, Սևանն ու Երևանն են։
Ադրբեջանը (և Թուրքիան) չի պատրաստվում խաղաղ գոյակցության հայերի հետ։ Հայաստանի կողմից նոր զիջումները ստիպելու են Ադրբեջանին Հայաստանի առջև դնել նոր պայմաններ։ Վկա՝ Սյունիքի ու Երևանի մասին հավակնությունները։
Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ինչպես բազմիցս ասել եմ, փաստ է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Սյունիքով միջանցք տրամադրել թուրքերին։
Հայաստանի Հանրապետության դե ֆակտո թուրքամետ իշխանությունների մնալը Հայաստանի ղեկին նշանակում է Հայաստանի շարունակական ու անխուսափելի թյուրքացում։ Միայն իսկապես ազգային ուժերը կարող են կանգնեցնել այս կործանարար ընթացքը։
Իմիջայլոց, չեմ զարմանա, եթե Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից որևէ խիստ արձագանք չլինի։
ԹԱՐՄԱՑՈՒՄ | Պարզվում է, որ հայկական պետական «Արմենպրեսս» գործակալությունը թարգմանել է Ալիևի ելույթի միայն մի հատվածը՝ անտեսելով իմ ներկայացրած կտորի կարևորությունը։ Եվս մեկ ապացույց, որ գործ ունենք Հայաստանում օկուպացիոն ռեժիմի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10223496007858605
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել