• Թշնամական երկրի ղեկավարն այսօր, ինքն իրեն հակասելով, Հայաստանի նախորդ ղեկավարի մասին ասել է, որ վերջինս իրեն խոստացել էր հողերն արագ հանձնել՝ «մոռանալով», որ մինչ այդ էլ ասել էր, թե «նախկինները» չէին ուզում Լաչինն ու Քյալբաջարը տալ, ապա շարունակել է Զանգեզուրի, Սևանի ու Երևանի՝ պատմական ադրբեջանական լինելու և այնտեղ իրենց վերադարձի մասին պնդումները։
• Բոլոր նրանք, որ կցանկանան շիկնած կույս ձևանալով, փրփուրը բերաններին, արդարանալ, թե իբր Ի․ Ալիևը դա ասում էր նաև «նախկինների» օրոք՝ թող հա՛րց տան իրենց, թե ինչու է Ի․ Ալիևը, խոսքը փոխելով, ՀՀ-ում նախընտրական շրջանում «պադդերժկավատ» անում «նախկինների» դեմ պայքարող Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին, և ինչու է այդ դե-ֆակտո իշխանություններին ենթակա «Արմենպրես» լրատվագործակալությունն Ի․ Ալիևի ելույթից թարգմանում միայն «Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություն չունենք» հատվածը՝ դուրս թողնելով Զանգեզուր ու Երևան «վերադառնալու» հատվածը։
• Ասել եմ ու կասեմ՝ Հայաստանում իշխում է դե-ֆակտո օկուպացիոն վարչակարգ։ Անգամ սոցհարցումների թվերն են բերում այն համոզման, որ այդ վարչակարգի մեդիակայսրության վարած արդյունավետ քարոզչության արդյունքում ՀՀ բնակչության 17-20% վերածվել է ակտիվ կոլաբորացիոնիստների և խնդիր չի տեսնի անգամ, եթե կապիտուլյանտը նախընտրական քարոզարշավը վարի Ռ․ Էրդողանի և Ի․ Ալիևի ընկերակցությամբ, ինչպես բելառուս ու ուկրաինացի կոլաբորացիոնիստներն էլ խնդիր չէին տեսնում իրենց հայրենակիցներին կոտորող նացիստների հետ համագործակցելիս։
• Թեմայով ավելի թեզիսային՝ https://www.facebook.com/varujeans/posts/10223496007858605
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/4019983778048077
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել