Ամբողջ ՖԲ-ն բաժանված ա երկու մասի` կեսը շնորհավորում է Ծառուկյանների ընտանիքին, իսկ էն մյուս կեսը` թե բա սալյուտը, սաաաալյուտը, սալյուուուուտը, սալյուտըըըըըը...... Ու էս ամեն ինչի ֆոնին հուզականություն ապահովելու համար պարադիր գրում են «կներեք մեզ տղերք» կամ «Եռաբլուր» բառերը:
Զուտ հետաքրքիր ա էլի, վերջին անգամ ե՞րբ եք եղել Եռաբլուրում, հիշու՞մ եք, որ նիկոլը վարչապետ ա, իսկ հիշու՞մ եք ձվի համար ինչ կիլդիմներ էին անում ձեր կողքը ապրող մարդիկ, բայց ոչ Հայրենիքը կորցնելու համար: Հիշու՞մ եք, որ շատ զոհված զինվորների ծնողներ նիկոլի կնոջը ընդունում են իրենց տանը, ոմանք իրենց տղայի գերեզմանի կողքը փառաբանում են նիկոլին:
Հ.Գ. Ինձ երևույթն է զուտ հետաքրքիր: Դուք տեսնու՞մ եք ինչ է կատարվում ձեր շուրջը, թե՞ թեմա է պետք խոսելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել