Սա էլ կանցնի. դավաճան իշխանությունն ու իր ստրուկ ոստիկանությունը սա էլ կմարսի:
Ու գիտե՞ք՝ ինչու: Պատասխանը շատ պարզ է. ակցիային չէին մասնակցում իրենց ֆեմինիստ հռչակած, սակայն իրական ֆեմինիզմի գաղափարը ձևախեղած կանայք, կապտամազիկներ, կարմրամազիկներ, տարօրինակ ու կասկածելի վարքագծով աղջիկներ, տրանս ու լեսբիան կանայք, սեռափոխված երևույթներ:
Ոստիկանների գործողությունները որևէ պարագայում չեն դատապարտի միջազգային «հեղինակավոր» կառույցները, «ժողովրդավարական արժեքներ» քարոզողները, ինչպես նաև մեր երկրում օտարկերյա ֆինանսավորմամբ բույն դրած «իրավապաշտպանները»:
Հատկապես վերջին շրջանում «ինչորմիբանամետ» լինելը մոդայիկ է, իսկ այսօրվա ակցիային մասնակցում էին արժանապատիվ հայ կանայք ու աղջիկներ, ովքեր պարզապես ՀԱՅԱՄԵՏ են:
Այս ամենը բնավ հուսահատվելու պատճառ չէ, այլ մոտիվացվելու, ուժերը լարելու և համախմբված շարունակելու առիթ:
Համարենք, որ Գեղեցկության տոնին տրվեց գեղեցիկ ու խիզախ պայքարի մեկնարկը:
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ յուրաքանչյուրին՝ մեկ առ մեկ:
Մեր կանայք այսօր փայլեցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել