Հենց հիմա, երբ կապիտուլյացիոն վարչակարգն օր ապրիլի 7-ով «ճակատամարտ» է տալիս հայոց կանանց դեմ, օտարերկրյա միջոցներով բուծված և ինքն իրենց «քաղաքացիական հասարակության» մաս հորջորջող «իրավապաշտպանները» լուռ են, իսկ ԱՄՆ պետական լրատվամիջոց հանդիսացող «Ազատությունը» հեռարձակում է թիֆլիսյան տրորված ակցենտով բարբաջող, ժամանակին Ֆիզուլու գյուղերը հանձնելու պատրաստ, ապա օտարերկրյա բուծման արդյունք հանդիսացող «Սասնա ծռերի» անդամ մի «քաղաքագետի» հակառուսական հերթապահ տեքստերը, որը, չնայած «քաղաքագետ» լինելուն, երկար տարիներ տեղյակ էլ չէր, որ գոյություն ունեն միջազգային հարաբերությունների տեսություններ (IR theories)։
Սա՛ է իրականությունը։ Օկուպացիոն վարչակարգը վայելել ու վայելում է հավաքական Արևմուտքի աջակցությունը։ Իմ և գործընկերներիս համար դա առավել քան պարզ է, բայց փաստը պիտի նաև հետևողականորեն ներկայացվի լայն հասարակայնությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/4001736453206143
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել