Ֆլեշմոբների երկիր Հայաստան
Ֆլեշմոբերով արդեն երեք տարի ապրում եք,սկզբից «նոր Հայաստան»,հետո «կրիր դիմակ»,հետո «հաղթելու ենք»,հիմա էլ «ես հայ եմ,թուրքը իմ թշնամին է»:
Էս մեր ազգի մոտ ֆլեշմոբը լավ է ստացվում, բայց դրանից ի՞նչ օգուտ որևէ մեկը չգիտի:Հիմա էդ ֆլեշմոբից թուրքերը մեզնից վախենալու՞ են,թե բայրաքթար էլ չեն արտադրելու,կամ մեր բանակն ու տնտեսությունը էդ ֆլեշմոբերից զարգանալու են,թե մենք կրկին «կովկասյան վագր ենք» դառնալու,չի բացառվում,որ նման հուժկու ֆլեշոբից հետո Բոսֆորը փակվի,ինչ իմանաս:
Էս նույն լոգիկայով ամիսներ առաջ գրավեցիք Գյանջան ու Շահումյանը,հաղթեցինք պատերազմ,պատրաստվում էիք Բաքվում չայ խմել:
Հողատուն իր սև գործը թող անի իսկ մարդիկ դեռ ֆլեշմոբ թող անեն,գրեն,որ հայ են:Չէ իրոք մի հատ խորը մտածեք էլի:
Փաստորեն հասանք նրան,որ ֆլեշմոբում հայը գրի,որ հայա իսկ չգրողը օրինակ ի՞նչ ազգա,գոնե էդ ֆլեշմոբն էլ արեք ու վերջ աշխարհը միանգամից մերը կլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/3864024493673264
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել