Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը։
Հանուն արդարության պետք է ասեմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի չլինի այդ բախումը, իսկ Թուրքիան հակառակը, ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ լինի այդ բախումը։
Սիրիայում, Արցախում, Ուկրաիանյում, Լիբիայում Ռուսաստանը և Թուրքիան տարբեր խրամատներում են և արտաքուստ ժպիտով դիվանագիտությունն անգամ արդեն լարված ժեստերը չի թաքցնում։
Ինքս կանխատեսել եմ մոտ շրջանում ռուս-թուրքական ռազմական բախում։ Այդ բախումը պետք է վերջ դնի երկարատև ռազմական գործողություններին, դրա համար այն լինելու արյունալի, և երկու կողմն էլ ձգտելու է ռազմական հաղթանակի, քանի որ գործողություններին հաջորդելու է երկարաժամկետ խաղաղություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել