News.am-ը գրում է․

Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցին, ըստ որի՝ անհրաժեշտ էր պատերազմը դադարեցնել։

«Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում, և ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ։ Երբ որ կլինի համապատասխան հետաքննություն պատերազմի հետևանքների, ընթացքի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կստանանք։ Ես պատրաստ եմ մասնակցել այդ հետաքննությանը»,- նշեց Դավիթ Տոնոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել