Նախորդ դարում էլ էին հայերը փորձում համակեցություն քարոզել թուրքերի հետ. հիմնական թեզը «ի՞նչ ա էս աշխարհում երկուսիս համար տեղ չկա...» ու էս համատեքստում լիքը զառանցանք։
Հայրերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում Բարձր դռանը, Միլի Մեջլիսում պատգամավոր կար՝ Գրիգոր Զոհրապը, ով այս կամ այն միջազգային ատյաններում ներկայացնում էր Օտտոմանյան իմպերիյաի շահերը, արքունական բժիշկը նույնպես հայ էր...
Իբրեւ թե համակեցությունը հնարավոր էր, ապրում եւ արարում էին իրար հետ համատեղ, մինչեւ թուրքի մեջ չարթնացավ իր իրական բնազդը... Յաթաղանը սրած հարձակվեց հենց նույն արքունական բժիշկի վրա, ով բուժում էր Կարմիր Կայսեր դստերը, քարերով ջարդեցին այն նույն իրավաբան-պատգամավորի գլուխը, ով Օտտոմանյան կայսրությունը ներկայացնում էր միջազգային արենաներում, ով Միլի Մեջլիսում սատարում էր իշխող քաղաքական թիմի շահերը, այո՛ քարերով ջարդեցին հանճարեղ Զոհրապի գլուխը։ (Ի դեպ, որպես իրավաբան մշտապես համակրել եմ Զոհրապին)...
Դե հիմա ասեք տեսնեմ, այսքանը իմանալով, գիտենալով, ոնց կարող է բանական մարդը, իրական հայը, Հայաստանի Հանրապետության բնակիչը քարոզել համակեցություն, համատեղ բնակություն մի սոցիումի հետը, որը վաղ թե ուշ ցույց է տալու իր իրական դեմքը՝ յաթաղանը սրած բերանին առած սպասելով հարմար առիթի, որպեսզի «եղբոր» կճղակները հոշոտի։
Եթե իրվմամբ հնարավոր է համակեցություն, ապա ինչո՞ւ են քանդում մեր Եկեղեցիները, ինչո՞ւ է հայկական մշակույթը ենթարկվում սպիտակ գենոցիդի, ինչո՞ւ են սպառնում մեր ֆիզիկական գոյությանը։
Չէ որ, եղբայրը չպետք է քանդի քո վանքերն ու եկեղեցիները, եթե իրավմամբ եղբայրդ է, չէ որ, եղբայրը չպետք է ցեղասպանություն գործի քո հանդեպ, եթե իրավմամբ եղբայրդ է, չէ որ եղբայրդ չպետք է տենչա քո ֆիզիկական գոյության վերացմանը, եթե իրավմամբ եղբայրդ է...
Չգիտեմ, դուք ո՞նց թուրքասերներ, պացիսֆիսնտեր, կեղծ խաղաղասերներ, կեղծ ժողովրդավար եւ էլ ավելի կեղծ ազատականներ, քարոզեք ի՞նչ կկամենաք, բայց չփորձեք ձեր անիմաստ քարոզներով հայի ու Հայաստանի ֆիզիկական գոյությունը դնել հարցականի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել