Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Անդրանիկ Սիմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 26-ին։

Նախագահի հրամանագրով՝ Անդրանիկ Սիմոնյանը նժենակվել է ԱԱԾ պետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է Նախագահի հրամանագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել