Psymag.am-ը գրում է.
Կյանքն առանց տեստոստերոնի տխուր և ձանձրալի է, չկա ո՛չ ցանկություն, ո՛չ ակտիվություն, ո՛չ էլ մտավոր մեծ կարողություններ: Անգլիացի գիտնականներն իրենց հեազոտություններում եկել են այն եզրակացության, որ այն մարդիկ, ում մոտ նկատվում է տեստեստերոնի ցածր մակարդակ, նրանց կոլեկտիվում չեն նկատում, նրանցից խուսափում են, տանը չեն սպասում, այնինչ այն դեպքում, երբ տեստեստերոնը բարձր մակարդակ ունի, նման մարդիկ դրսևորում են լիդերային հատկանիշներ: Նրանց մոտ ամեն ինչ լավ է և՛ աշխատավայրում, և՛ ընտանիքում:
Այս եզրակացությունները հաստատեցին գերմանացի գիտնականները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ տեստեստերոնը տղամարդուն դարձնում է ոչ միայն ավելի եռանդուն, այլ նաև ամրացնում է նրա հպարտության և դոմինանտության զգացումը, օգնում է արագ ընդունել որոշումներ, մնալ օպտիմիստ և, իհարկե, գրավել աղջիկներին:
Որո՞նք են տեստեստերոնի նվազման պատճառները
Նախ, տեստեստերոնի մակարդակի նվազումը կարող է կապված լինել տարքի հետ: Քանի դեռ տղամարդը երիտասարդ է, նրա հորմոնները եռում են, արագ վերականգնվում են, նպաստում են լիբիդոյի ձևավորմանը: 27 տարեկանից հետո սկսվում է նկատվել վյալ հորմոնի մակարդակի նվազում: Ամեն տարի այն իջնում է 1-2%-ով:
Տեստեստերոնի մակարդակի իջեցման պատճառ կարող է դառնալ նաև ավելորդ քաշը: Ճարպային ավելցուկների հետ միասին ավելանում է նաև լեպտին կոչվող հորմոնը, որը կարգավորում է էներգետիկ փոխանակումը օրգանիզմում: Ընդհանուր առմամբ, ռեպրոդուկտիվ գործառույթների իրագործման համար տվյալ հորմոնն անհրաժեշտ է, սակայն որոշակի քանակությամբ: Լեպտինի ավելցուկը սկսում է ճնշել տեստեստերոնի արտադրությանը օրգանիզմում: ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ գեր տղամարդկանց մոտ արյան մեջ տեստեստերոնի մակարդակը 30-40%-ով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր նորմալ քաշ ունեն:
Բացի ֆիզիոլոգիական գործընթացներից, տեստեստերոնի նվազման պատճառ կարող են դառնալ նաև հոգեբանական գործոններն ու առողջությունը. սթրեսները, հոգեբանական տրավմաները, սակավաշարժ կենսակերպը, սխալ սննդակարգը, խրոնիկ հիվանդությունները: Սակայն, չնայած նրան, թե ինչն է դեֆիցիտն առաջացրել, հետևանքները միանման տհաճ են. սկսած սեքսի հանդեպ անտարբերությունից, վերջացրած սիրտանոթային հիվանդություններով ու ընտանիքի քայքայմամբ: Իսկ այդ ամենից կարելի է խուսափել:
Ինչպե՞ս վերդարձնել տեստեստերոնը
Արյան մեջ տեստեստերոնի մակարդակի նվազումը թույլ չտալու ամենաարդյունավետ միջոցներից մեկը սպորտն է: Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն վերականգնում է ֆիզիկական առողջությունը, այլ նաև` ինտիմ, բարձրացնում է տվյալ հորմոնի մակարդակը արյան մեջ: Բացի դրանից, պարապմունքներն օգնում են խուսափել ավելորդ քաշից, որը լուրջ խոչընդոտ է տեստեստերոնի արտադրողականության համար:
Անհրաժեշտ է հիշել նաև ճիշտ սնվելու մասին: Ավելի շատ պետք է ծովային մթերքներ օգտագործել. ձկան ճարպ, սելձ, ոստրեներ, անչոուս, ինչպես նաև ընկույզ, խուրմա և այլ դելիկատեսներ, որոնք կօգնեն լրացնել սպերմատոգենեզի լիարժեքությանը նպաստող ցինկի և վիտամինների պակասն օրգանիզմում:
Ինչպես նաև, լավ կլինի հրաժարվել վատ սովորություններից: Նիկոտինի և ալկոհոլի պատճառով վատանում է արյան շրջանառությունն օրգանիզմում, այդ թվում` առնանդամի արտերիաներում: Արդյունքում` սեռական գրգռումը չի հանգեցնում դեպի սեռական օրգան արյան հոսքին, ինչի հետևանքով էրէկցիա տեղի չի ունենում կամ էլ այն թույլ է լինում:
Շատերը փորձում են խնդիրը լուծել դեղային ճանապարհով: Կարելի է արյան երակների լայնացմանը հասնել նաև որոշ սինթետիկ դեղերի օգտագործմամբ, սակայն կարևոր է նկատի ունենալ, որ դրանց արդյունավետությունը և՛ կարճաժամկետ է, և՛ միանգամյա, ու դրանք ի վիճակի չեն խնդիրը վերացնել: Նմանատիպ կասկածելի արդյունք են ապահովում նաև այսպես կոչված պոտենցիայի բնական ստիմուլյատորները: Դրանց բոլորի նպատակը խնդրի վայրկյանական լուծումն է, որից հետո տղամարդու մոտ կրկին վերադառնում է նախկին անզորությունը:
Վերոնշյալները տարբերակներ էին, որոնք կարելի է սկսել օգտագործել հենց այս պահից: Սակայն պետք չէ մոռանալ նաև հոգեբանական խնդիրների մասին, որոնք առավել կարևոր են և կարող են լինել տեստեստերոնի նվազման բուն պատճառը: Տղամարդկային հորմոնի նվազմանը կարող են նպաստել այնպիսի դեստրուկտիվ զգացումներ, ինչպիսիք են` ամոթը, մեղքի զգացումը, ինչպես նաև ազատության կորուստը, ենթագիտակցության մեջ տղամարդկային ծրագրերի բացակայությունը և այլն: Այս բոլոր խնդիրները կարող եք փորձել լուծել ինքնուրույն` համապատասխան հոգեբանական գրականության ոսումնասիրման և կիրառման ճանապարհով կամ նման խնդիրների լուծման մեջ մասնագիտացած հոգեբանի օգնությամբ: Վերջինն իհարկե առավել արդյունավետ կարող է լինել և արագ հանգեցնել ցանկալի արդյունքին: