Դժվար է հավատալը, սակայն ուղեղի և նյարդային համակարգի բացակայությունը խոչընդոտ չեն բույսերի համար՝ փոխազդելու շրջակա աշխարհի հետ։ Բույսերն ունակ են սովորելու և հիշելու, միմյանց հետ «հաղորդակցվելու» և արտաքին ազդակներին արձագանքելու։ Դրանք բարդագույն արարածներ են։

Շատ գիտնականներ պնդում են, որ գլխովր հարցն ամենևին այն չէ, թե արդյոք խելացի՞ են ֆլորայի ներկայացուցիչները, թե ոչ, այլ այն, թե արդյոք մարդն այնքան խելացի՞ է, որ կարողանա հասկանալ բույսերին։

2006 թ. հայտարարվեց գիտության նոր ճյուղի՝ «բուսական նեյրոկենսաբանության» հիմնման մասին։ Այո, բույսերը կարողանում են մտածել. բնականաբար, ոչ այնպես, ինչպես մարդիկ, սակայն ոչ պակաս արդյունավետ։ Մենք ակտիվ ենք, իսկ բույսերը՝ ստացոնար, այդ իսկ պատճառով էլ նրանց կենսագործունեության բոլոր գործընթացները շատ դանդաղ են առաջ գնում։ Սակայն արագությունը խելացիության գնահատման լավագույն չափորոշիչը չէ։

Իրենց ողջ կյանքը բույսերն անցկացնում են մի վայրում։ Նրանք կարիք ունեն շրջակա աշխարհի մասին որքան հնարավոր է շատ տեղեկություններ ստանալու։ Բույսերը փոխազդում են ոչ միայն շրջակա աշխարհի, այլև միմյանց հետ։

Երբ ընձուղտն ակացիայի տերևներն է ուտում, ծառը վայրկենական ավելացնում է թունավոր տարրերի չափաբաժինն այդ տերևներում։ Ապացուցվել է, որ ակացիաները փոխանակվում են որոշակի ազդանշաններով, որոնք թույլ են տալիս նախազգուշացնել մյուս ծառերին կանխատեսվող վտանգի մասին։ Ընձուղտները, իրենց հերթին, հասկանում են դա և մոտենում ոչ թե հարևանությամբ, այլ 100 մ հեռավորության վրա գտնվող այլ ակացիայի։

Ավելին, պարզ է դարձել, որ ծառերը մեծ հեռավորության վրա կարողանում են հաղորդակցվել միմյանց հետ սնկային ցանցերի միջոցով, որոնք գտնվում են գետնի տակ։ Բույսի արմատն ու սնկերը միավորովում են, ցանց կազմում, որը կոչվում է միկորիզա։ Այդ ցանցի միջոցով բույսերը փոխանակվում են հեղուկով և այլ հանքային նյութերով, ինչպես նաև զգուշացնում են միմյանց վտանգի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել