Pastinfo.am-ը գրում է.

«Այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց շատ պարզ իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ընդգծելով, որ այն երկրները, որոնք ուզում են տեսնել ու հասկանալ իրողությունը, իրենց մոտ պարզ հստակեցում է տեղի ունեցել, որ սա նոր ցեղասպանության իրականացման կանխարգելման մասին է:

«Հիմա տարբեր միջազգային կառույցներ, տարբեր երկրներ ականատես են լինում, թե՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է մեր պատմաշակութային ժառանգությունը ոչնչացվում, կեղծվում, բնաջնջվում, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մեր գերեվարված քաղաքացիները:

Գնալով հասունանում է համոզմունքը, որ Արցախը չի կարող լինի Ադրբեջանի կազմում: Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախը առանց հայության: Կարծում եմ՝ գնալով այդ իրականությունն ամրագրվում է միջազգային հանրության մոտ»,- նշեց Այվազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել