ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության 4-րդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» վերտառությամբ
4.4-կետում նշվում է, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպ­քում, երբ կվերանայի Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:
Հարց է առաջանում, թե ի՞նչ գործողությունների արդյունքում պետք է ՀՀ-ն հասնի այդ նպատակներին: Այդ հարցի պատասխանը շատ արագ կարելի է գտնել այդ փաստաթղթի նույն գլխի հենց հաջորդ 4.5 կետում, համաձայն որի «Հայաստանը ժողովրդավարությունը եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազա­ տությունների պաշտպանությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւոր բաղադրիչներ եւ շարունակելու է սատար կանգնել այս արժեքների արմատավորմանը»:
Վերջ , ավարտ. ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս փաստաթղթի և դրա հեղինակների անվտանգության մասին իրական պատկերացումների և բնույթի մասին: Նրանք մարդու իրավունքներով և ազատությունների արմատավորմամբ և գործիքակազմով պատրաստվում էին դիմակայել բայրաքթարներին:
Հիմա հարց: Լսե՛ք, ձեր համար, ձեր երկրի անվտանգության սպառնալիք հանդիսացող պետությունը, ինչպես դուք եք որակել Թուրքիան հենց 4.4 կետում, եթե թշնամի չէ, ուրիշ ի՞նչ է ա՜յ մելամաղձոդ ձայնով և բնույթով պացեֆիստ տխմարներ:
Արդյո՞ք այն դադարեցրել և վերանայել է Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը, ինչպես դուք եք նշում այդ փաստաթղթում: Արդյո՞ք դա արդեն փաստ է, որ դուք արդեն թեթևաբարո տիկնոջ նման փեշերը հավաքած վազում եք ընդառաջ:
Այ անբարոյականության էտալոններ,մեր զոհված տղերքի շիրիմները դեռ կառուցված չեն, դուք արդեն ԹՇՆԱՄԻ բառն արտաբերելուց ե՞ք վախենում: Ոչ միայն վախենում եք, որովհետև անողնաշար, տգետ ու ստրկամիտ եք, այլ ձեր տերերն ու կուրատորներն են արգելում են դա անել:
P.S. Թշմնամի ունենալ նշանակում է տեր կանգնել քո շահերին, որոնց հավակնում է ուրիշը և դա անում է քո հանդեպ թշնամաբար: Դուք թշնամի ունենալու ձիրք ու բարք էլ չունեք, որովետև հարճ եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել