Tert.am-ը գրում է.

Ինդոնեզիայի Մակասար քաղաքում կաթոլիկ եկեղեցու մոտ հզոր պայթյուն է որոտացել: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունն իրականացրել են երկու մահապարտ-ահաբեկիչները, որոնք մահացել են, գրում է DW-ն։

Պայթյունի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենաներ, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ եկեղեցու աշխատակիցները:

Դեպքի վայրից ստացված կադրերում երևում է, որ դրա հետևանքով վնասվել են նաև եկեղեու մերձակայքում կայանված ավտոմեքենաները: Պայթյունի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է «մարդկային մարմնի մասեր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել