ArmDaily.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք հինգ նախագահների հանդիպումը։ Արդյոք իշխանությունների դեմ կոալիցիայի ձևավորման վտանգ տեսնում եք, թե ավելի շատ կարծում եք, որ ստեղծված իրաիճակներից դուրս գալու լուծումներ են փորձում գտնել։

-Նախ ես մի փոքր ճշգրտում մտցնեմ, ես այնտեղ հինգ նախագահ չեմ տեսնում, ես այնտեղ տեսնում եմ երեք նախագահ և երկու երկրի ղեկավար։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ես երբեք չեմ ընդունել որպես երկրի նախագահ, ես ընդունել եմ որպես երկրի ղեկավար, որովհետև իմ մոտ համոզմունք է եղել, ենթադրենք թե սխալմամբ, այդուհանդերձ, իմ մոտ համոզմունք է եղել, որ իրենք կեղծիքների միջոցով են հայտնվել այդ պաշտոնում և հետևաբար ես համարել ու համարում եմ իրենց որպես երկրի ղեկավար։ Ինչ վերաբերում է իրենց հանդիպմանը այդ ֆորմատով, ապա ես չեմ բացառում, որ իրենք, ասենք իրենք էլ անհանգստություն ունեն այսօր մեր հայրենիքի շուրջ ծավալված դժվարին իրողությունների հետ կապված և հետևաբար միգուցե և հավաքվել են, որպեսզի քննարկեն և ընդհանուր ճակատով կամ ընդհանուր որոշումով հանդես գան այդ խնդիրների լուծման համար։ Հիմա դա կլինի ուղղված Նիկոլ Փաշինյանի դեմ, թե ուղղված կլինի հայրենիքին ծառայելուն՝ դա ժամանակը ցույց կտա։ Իմ խորին համոզմամբ՝ դա ուղղված է Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև բոլորն էլ՝ այդ նշված անձնավորությունները, լուրջ, քաղաքական խանդի զգացողություն ունեն այսօրվա վարչապետի նկատմամբ, ում կողքին է այդուհանդերձ շարքային քաղաքացին։

-Կարո՞ղ են նրանք վտանգավոր մրցակից լինել Փաշինյանի համար։

-Ասեմ, որ չնայած հարցում Նիկոլ Փաշինյանի անձն էր շոշափվում, բայց այդուհանդերձ, ինիչ-որ մի մասով նաև ինձ է ուղղված, հետևաբար,եթե ես ինչ-որ հարցի շուրջ բանավիճում կամ խոսում եմ, ես իրավունք չեմ վերապահում ինձ, որ իմ ասած միտքը կամ գնահատականը դա անառարկելի ճշմարտություն է։ Միգուցե ես սխալվում եմ, հետևաբար ես գտնում եմ, որ իրենք ոչ մի վտանգ չեն սպառնում, որովհետև իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և բարոյական և ոչ միայն բարոյական իրավունք, ինչ-որ տեղ նաև պարտավորվածություն ունեն հանդես գալու ճգնաժամային իրավիճակներում լուծում առաջարկող իրենց իրավունքներով։ Հետևաբար, իմ որպես քաղաքական գործչի և իշխող քաղաքական անդամի համար առաջին պարտականությունը կայանում է նրանում, որ ես ապահովեմ այն իրավիճակը, որպեսզի, ասենք, թե, ընտրություններ ճանապարհով, լինի դա քաղաքական գործիչ՝ շարքային, նոր ի հայտ եկած, թե նախկին ղեկավար, հնարավորություն ունենա ներկայանալ ժողովրդի դատին և այդ ճանապարհով փորձել իրենց ներդրումը բերել հայրենիքին՝ ծանր իրավիճակից դուրս գալու գործում։ Հետևաբար, ես այդտեղ որևէ վտանգ չեմ տեսնում, եթե ժողովուրդը վաղը չէ մյուս օրը կգտնի, որ արդար, մաքուր, թափանցիկ, անկաշառ ընտրությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը և իր թիմը հայրենիքը պետք է տանեն առաջ՝ ժողովրդի որոշմամբ, ես դրա ծառան եմ և ամեն ինչ պետք է անեմ մյուս կողմից, որպեսզի թույլ չտամ սև, մութ, թալանչի, գող, ավազակ, միայն իրանց անձնական նպատակներով առաջնորդվող ուժերին չարաշահել ստեղծված իրավիճակը, օգտագործել տարբեր տեսակի միջոցներ՝ իշխանությունը զավթելու համար։

-Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց 300․1 հոդվածը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս որոշումը։

-Չունենալով իրավաբանական լուրջ գիտելիքներ, բայց այդուհանդերձ պատգամավորի կարգավիճակը ստիպում է ծանոթանալ այս կամ այն օրենսդրական նրբություններին, ես գալիս եմ այն եզրակացության, ,որ դատախազությունը փոխի իր մեղադրական հոդվածը, եթե կարելի է այդպես արտահայտվել և նոր ձևով ներկայանալ դատարանին։ եթե նույնիսկ դա էլ չլինի, ապա ես էստեղ էլ ոչ մի սարասփելի բան չեմ տեսնում։ Հիմա, եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվում, որ փաստորեն հեղափոխությունից հետո չենք կարողանում հաղթահարել դատական համակարգի կայացման ճանապարհին գտնվող խոչընդոտներն այս պահին՝ դա կհաղթահարվի վաղը չէ մյուս օրը։ Բայց դա ավելի կարևոր է, քան այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ճաղերի հետևում լինի, թե այդ ճաղերի ոչ հետևում լինի, որովհետև այդ ճաղերի հետևում լինելն էլ է երբեմն հարաբերական։ Դու կարող ես լինել ճաղերի հետևում, բայց քեզ թվա մի ամբողջ աշխարհն ա ճաղերի մեջ, իսկ դու դրսում ես գտնվում։ Ուրեմն թողնենք, որ իրավական գործընթացները գնան իրենց ճանպարհով, իրենց սխալներով, սայթաքումներով, վայրիվերումներով, բայց, այդուհանդերձ գնան դեպի առաջ։ Մենք ուրիշ խնդիր ունենք լուծելու այդ ճանապարհին և մեր ընդդիմադիր գործընկերների, նու գործընկերները ոչ այդքան դրական իմաստով, գործընկերների շրջանակներում շատ-շատերը իրենց քաղաքական պայքարը պայմանավորում են իրենց կողմից ձեռքբերված, ապօրինի թալանված գույքի պահպանման անհրաժշտությամբ։ Իսկ մենք դրա լուծումը գտել ենք, Ռոբերտ Քոչարյանը կլինի բանտում, թե ազատության մեջ, Սերժ Սարգսյանը կլինի բանտում, թե ազատության մեջ, դա իմ համար կարևոր չի պատմական արդարությունը վերականգնելու իմաստով, իմ համար կարևոր է, որ որևէ հյուրանոց, գործարան, որ պատկանում է ինչ-որ մեկին, այդ ինչ-որ մեկն ապացուցի, թե որտեղից իրեն այդ գույքը։ Ես խորին համոզվածություն ունեմ, որ այդ գույքը նախկին իշխանավորների՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանի առանցքի շուրջը հավաքված շատ-շատ ուժերի սեփականությունն է հանդիսանում, որոնք իրենք իրենց թվացյալ, խորիմաստ համոզման ձևակերպել են այլ քաղաքացիներ, բարեկամ, ընկեր անուններով։

-Իսկ դա քաղաքական ճնշումների միջոց դառնալու վտանգ չի՞ պարունակում իր մեջ։

-Ես համաձայն եմ, դա շատ նուրբ հարց է։ Նախ ասեմ, որ երբ օրենքը ընդունել ենք, թույլ ենք տվել 50, թե 55 մլն դրամ արժողությամբ գույքը դու կարող ես չհիմնավորել, 55մլն-ից ավելը դու պետք է հիմնավորես։ Հիմա դա քաղաքական ճնշում է, թե ճնշում չի, Ձեզ ասում ենք, աղջիկ ջան այս հյուրանոցն արժի 20 մլն դոլար, այդ 20 մլն դոլարը քեզ որտեղից, հիմնավորիր խնդրում ենք՝ այդտեղ ինչ քաղաքական ճնշման մասին է խոսքը։ Նա պետք է ընդամենը հիմնավորի։ Երբ հիմնավորի, բոլորս ծնկի կգանք քո առաջ, կխնդրենք քո փորձով և հնարավորություներով հանդես գաս մեր՝ քեզանից ոչ պակաս սիրունիկ ու գեղեցիկ աղջիկների և կանանց առաջ, որպեսզի այդ աղջիկներն ու կանայք էլ դառնան բիզնես լեդիներ և ստեղծեն այդպիսի հյուրանոցներ, գործարաններ, աշխատատեղեր, որպեսզի մեր հայրենիքը ծաղկի։ Չե՞ն հիմնավորի, այն ժամանակ օրենքներն ունեն իրենց լուծումն ունեն այդ դեպքի համար։ Քաղաքական ճնշում դրական իմաստով այդ օրենքը մեզ համար է, որովհետև այդ օրենքը կանխարգելիչ նշանակություն ունի, որովհետև երբ որ ինձ շատ ընդդիմախոսներ և քաղաքացիներ ասում են, «Իյաաա, պարոն Աղազարյան, այդ օրենքն ընդունել եք, որպեսզի մենք Մաշտոցի պողոտայի վրա գտնվող մեր տունը ծախենք,որ դու առնեք քո տղերքի համար», ես էլ ասում եմ՝ աղջիկ ջան, տատիկ ջան, տոտա ջան, քուր ջան, հոպար ջան, այդ օրենքը, որ մենք ընդունել ենք, այդ կանխարգելիչ նշանակություն ունեմ։ Որովհետև, եթե ես 300 հազար դոլար տամ Մաշտոցի պողոտայի վրա տուն առնեմ ՝ անպայման համապատասխան մարմիններից կասեն՝ պարոն Աղազարյան, բարև Ձեզ։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել