Հանդիպել են ՀՀ և ԱՀ նախկին նախագահները:
Նման ձևաչափով հանդիպում տեղի էր ունեցել նաև անցած հոկտեմբերին՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում: կարելի է եզրակացնել.՝
Ա. Քաղաքական տարաձայնություններով հանդերձ ՀՀ և ԱՀ նախագահներին իրար շուրջ համախմբում է մեկ արտաքին ու մեկ էլ ներքին թուրքի վտանգը:
Բ. Պարզ չէ, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը, բայց դատելով այն փաստից, որ հանդիպման մասին առաջինը հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը կարելի է եզրակացնել, որ եթե նույնիսկ նախաձեռնությունը նրա կողմից չի եղել, առնվազն ակնհայտ է հանդիպման մասին առաջինը բարձրաձայնելու նրա ոգևորությունը: Լևոն Տեր Պետրոսյանի հասցեին նիկոլի օրեր առաջ կատարած հայտարարությունից հետո նման «քաղաքական» ապտակ անսպասելի չէր:
Գ. Միայն նիկոլը կարող էր անել այնպես, որ նույնիսկ Լևոն Տեր Պետրոսյանը արժանանա «պիցայակերության» այսօր արդեն պատվաբեր կոչումին: Հաջորդ ընտրությունների ժամանակ (իհարկե եթե այդ փուլին հասնենք) նիկոլի կողքին կանգնած են լինելու մեկ արտաքին թուրքն ու մեկ էլ ներքին թուրքն, ի դեմս, ուսապարկերի, սորոսականների, արման բաբաջանյանի, արամ սարգսյանի, լևոն շիրինյանի ու ...։
Դ. 2019 թվականին շատերը ծիծաղով էին մոտենում Նախագահ Քոչարյանի հայտարարած «կոնսենսուս մինուս մեկ»-ին: Երկու տարի անց դա արդեն իրականություն է: Եթե այսօր նա հայտարարում է «կրելու» մասին, մի կասկածեք, որ դա տեղի կունենա: Այդ մասին արդեն կանխագուշակել է նույնիսկ ՀՀ առաջին նախագահը:
Ե. Նախագահների ձևաչափով հանդիպումներից բացակայում է ՀՀ գործող «նախագահը»: Թվում է, որ նրան այսօր ՀՀ նախագահ են համարում մեկ նիկոլն ու մեկ էլ ինքը:
Հ.Գ. Գրառումը հրապարակելուց հետո, պարզվեց, որ ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր: Հետևաբար «Մարտի 1»- ի գործով ամբաստանյալներ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվում է: Գրառմանս վերջին կետի իրականացման համար ամեն ինչ արդեն պատրաստ է: Շատ չմնաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել