Այսօր «Ազատությանը» հարցազրույց տվեցի, որը ռեպորտաժում դրվեց առանց հնչեցրածս գլխավոր մտքերի:
Դրանք են.
1. Սորոսական թևը պարտադրեց իշխանությանը փոխել ընտրական օրենսգիրքը: Սրանից հետևում է, որ ՀՀ իշխանությունը գտնվում է դրսի ուժերի ղեկավարման տակ:
2. Առանց տարածքային (ռեյտինգային) թեկնածուներով ընտրություն անցկացնելու առաջարկը/պահաջը հենց սկզբից հնչեցվել և պինդ պարտադրվում է բացառապես սորոսական թևի կողմից:
3. ՔՊ կուսակցությունը մարզերում ներկայացված չէ, քանի որ համարում է պետական հիմնարկներն են կուսակցության մարզային կառույցները:
4. Հայաստանում կուսակցական համակարգն իր ամբողջության մեջ դեռևս չի կայացել այնպես, որը թույլ կտար անցկացնել առանց տարածքային (ռեյտինգային) թեկնածուների ընտրություններ: Դրանից հրաժարվելը կրում է արհեստական բնույթ, չի համադրվել մեր քաղաքական իրականության հետ, որը կարող է նպաստել թույլ և հակապետական իշխանության ընտրության:
5. Ուսումնասիրեք այն կուսակցությունները, որոնք կողմ են իշխանության առաջարկած տարածքային թեկնածուների հանմանը և կտեսնեք, որ այդ բոլոր կուսակցությունները չունեն մարզային կառույցներ:
Խեղաթյուրված միտք
Ռեպորտաժում ասվում է, թե ես հայտնել եմ, որ «Հայրենիք» կուսակցությունն ամեն դեպքում մասնակցելու է ընտրություններին:
Մինչդեռ այդ հարցին պատասխանելիս ասել եմ հետևյալը. «Մենք հայտնել ենք մասնակցության մեր որոշման մասին այն ժամանակ, երբ իշխանությունը չէր պատրաստվում փոխել ընտրական օրենսգիրքը: Ուստի, հաշվի առնելով իշխանության կողմից անթույլատրելի նախապայանի առաջադրումը, փոփոխությունից հետո մասնակցելու հարցը պետք է քննարկվի կուսակցության խորհրդում և ընդունվի որոշում: Իմ անձնական կածիքով մենք կմասնակցենք ընտրություններին նաև ընտրական օրենսգրքի փոփոխության դեպքում»: Այս կարծիքի մասով հատուկ ընդգծել եմ, որ դա բացառապես իմ անձնական կարծիքն է, որը կարող է չհամընկնել կուսակցության հետագա որոշման հետ:
Հ.Գ. Սա ընդունեք ոչ թե դժգոհություն «Ազատության» հասցեին, այլ լրացում ռեպորտաժին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1646006525609130
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել