ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆԻՑ ԲՈՂՈՔՈՂԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԵԼՈՒ ԽԱՍՅԱԹ ՈՒՆԻ
Չեմ հասկանում, նրանք, ով համաձայնել են ապիկարի հետ գնալ ընտրությունների, առանց վերջնական վիրահատությամբ այդ քաղցկեղածին ուռուցքը Հայաստանի ու Արցախի մարմնից պոկելու, առանց ռիսկային գործոններն ամբողջականորեն գնահատելու, առանց նրա մեջքին կանգնած մեծ խաղացողների քայլերը կանխագուշակելու և դրանք մաքսիմալ արագությամբ չեզոքացնելու քայլերի դիմելու, ինչո՞ւ եք պղտորում տզրուկի պատիժը տեսնելը բաղձացողներիս լրահոսը։
Ինչո՞ւ եք բողոքում դավաճանի հերթական տխմար հայտարարություններից, հանցավոր անգործությունից, ի շահ երկրի իրավիճակը փոխելուն ուղղված ոչինչ չանող, այլ երկիրն իր արտաքնոցային մակարդակի մանիպուլիացիաներով ինֆոպատերազմի պարտված գոտի դարձնելուց... Եվ այս ամենը, քանի դեռ նա բառի ամենաբուն իմաստով հայրենիքն է վաճառում թուրքին։ Ինչի՞ց եք բողոքում։
Մե՛նք միայն պետք է բողոքենք ու պահանջենք, առանց ձեր՝ մեր ոտքերի տակ ընկնելու։ Դուք ի՞նչ ընդդիմադիր։ Մարդիկ ազգային ազատագրական պայքարի համար են այստեղ, ոչ թե ձեր նախընտրական քարոզարշավի գործիք դառնալու համար։
Դու՛ք եք 5 ամիս նրան աթոռին պահողներդ, ինչի՞ց եք բողոքում, ի՞նչ եք ձեր սփաթներն էլ ձեր «բողոքին» կցված, հազար կտոր անելով մամլո միջոցներով տարածում, թե բա տեսեք, տեսեք սրտացավ ենք։ Աթոռացավի հասցեն սիրտը չի, հետույքն է։ Ու հենց դա էլ ձեր ու ապիկարի միջև գերագույն ընդհանրությունն է, այն կամուրջը, որտեղ ձեր ուղտ հալով 2018-ին կապիտուլյանտի հետ պար բռնեցիք ու բերեցիք իշխանության։ Ձերը պորտալար էլ չի, հետույքալար է։ Իրար չեք սիրում, բայց երկուսիդ էլ կայֆ ա տալիս էս զուլումը, որ բերել եք ազգի գլխին, զի միայն այդ կերպ ստահակը կարող է երկրից փախչել ու մնալ անպատիժ, իսկ դուք՝ պահպանել ձեր գավառաչափ բիզնեսներն ու պադտասովկեքը, ու կապ չունի, դա կանեք թուրքի տա՞կ, թե՞ ռուսի տակ, թե՞ Բայդենի խոստումների տաքուկ գրկի սառը տափաստանում։
Ամեն դեպքում, ձեր տեսակից 800 տարի է, ինչ ողջ Հայաստանն է դատապարտված ստրկության ու իր վաղեմի կերտած քաղաքներում ու գյուղերում, իր երգած լեռներում, դաշտերում ու գետերում ոսոխն է Հայոց պատմությունը պղծում ու հայի դրած հիմքի վրա իր այլադավ պետությունը կառուցում, ամեն մի թզի համար սրան-նրան պատառոտում, լեշ է սարքում, թունավորում է, խաբում է, բնաջնջում է, բայց պահում է։ Էդպիսի բան ա հողը. հողը պահողին ա սիրում, հանձնողին թաղում ա՝ առանց տապանաքարի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել