Մարտի 23-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, տեղեկանում ենք Արամ Ա-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի ներքին կայունության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև՝ Լիբանանում առկա մարտահրավերներին վերաբերող հարցերին: Նորին Սրբությունը հայտնել է, որ նախօրեին Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարել Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի դերակատարության խնդրին: Վեհափառ Հայրապետը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան նպաստում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում»,- ասված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել