Երկու թեզ եմ դաշտում նկատել, որ ակտիվ շրջանառում են:
1. նիկոլը մեղավոր չի:
Որպեսզի ասվածն արժանահավատ լինի, կողքից ավելացնում են «համակարգային խնդիրները բերեցին էս օրվան» կամ «2,5 տարին քիչ էր ամեն հարց լուծելու համար»:
Համաձայն եմ 2,5 տարին քիչ էր շատ հարցեր լուծելու համար, բայց երկիրը հիմնահատակ քանդելու, արճեզրկելու ու հասարակությանը բարոյազրկելու համար նույնիսկ շատ էր:
2. Լևոնը ժամանակին ճիշտ էր: Որոշ շրջանակների կողմից լտպ-ին հանճարեղ ղեկավար ու մարգարե ներկայացնելն արդեն զավեշտալի է:
Որպես խոսքն արժանահավատ դարձնող միտք, նրանք մեջբերում են Սերժ Սարգսյանի այն միտքը, թե ինքը ոչմիթիզական չի եղել երբեք: Օք:
Էն, որ ԼՏՊ-ն իսկ հետո էլ ՆՓ ատում էին Արցախն ու արցախցուն դրանում համոզվել ենք, այն էլ ոչ մեկ անգամ: ԼՏՊ-ի հայտնի խոսքը շատերս ենք հիշում «Սերգո, Ղարաբաղի հարցը մինչև չլուծվի, լավ չես սպրելու»:
ԼՏՊ-ն ի վիճակի չէր բանակցել, ու հարցի լուծումը «հող տալու» մեջ էր տեսնում, բայց դա չի նշանակում որ բանակցելն անհնար էր, պահելն անհնար էր, խնդիրը մեր օգտին ու մեր դաշտում լուծելն անհնար էր: Ինչպես հետագայում բոլորս տեսանք:
2008-ին լտպ-նփ փորձեցին երկրի ղեկը ստանձնել ու «լուծել Արցախի հարցը» դե հողեր հանձնելով, բայց այն ժամանակ կանխվեց... 10 տարի անց նփ-ն ստանձնեց ու հանձնեց ոչ միայն անվտանգության գոտին, այլ նաև մեր պապերի հողն ու ջուրը` մեղքը բարդելով բոլորի վրա, ծաղրելով անգամ կյանքն ու առողջությունը հանուն հայրենիքի նվիրածներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել