Տիկին Առողջապահության նախարար, հիշո՞ւմ եք մի քանի օր առաջ ասում էիք Կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են, դիմակներ չդնողներին տուգանելու մասին էիք խոսում, սահմանափակումներ կիրառելու մասին էիք խոսում, իսկ մարտի մեկին վարչապետը հանրահավաք էր կազմակերպել ու ես Ձեզ ուղղված մեկ հարց էի տվել.«Տիկին նախարար (անուն ազգանունը չեմ հիշում) բա մարտի մեկի հավաքից առաջ Վարչապետին ինչո՞ւ չասացիք, որ առանց սանիտարահիգենիկ հակահամաճարագային պայմանների պահպանմամբ չի կարելի հանրահավաք անցկացնել»։
Տիկին նախարար դուք ոչ կոմպետենտ եք և թքած ունեք մարդկային կյանքերի վրա, քանզի վարչապետը շարունակում ա իր հավաքները և փաստացի թքած ունի ձեր խոսքի և գործունեության վրա։ Դուք այդ թիմում արժեք չունեք, եթե արժեք ունենայիք, ձեր խոսքը կստիպեր ձեր թիմի, որպեսզի վերջիններս որոշ ժամանակով հավաքները դադարեցնեն, թե չէ էն վատ ընդիմությունից ինչո՞վ են տարբերվելու։
Մի խոսքով երկար մտածեք Տիկին նախարար, արդյոք արժե մնալ մի թիմում, որտեղ բայցահայտ ձևով թքած ունեն ձեր գործի ու խոսքի վրա։
ՀՀ առողջապահության նախարարություն Ձեր նախարարին տեղյակ պահեք հարցի էությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/3438050026300321
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել