Թուրքական շահերի սպասարկուն այսօր փաստացի մատնեց իրեն՝ իշխանության զավթման իրական նպատակները բացահայտելով։
ՀՀ 1-ին նախագահը հրաժեշտ տվեց պաշտոնին արցախյան հարցում զիջողական մոտեցումների պատճառով։ Սակայն 1998թ.-ին Հայաստանը դեռ զավթված չէր օտարերկրյա գործակալական ցանցի կողմից և պետությունը՝ դիմադրողականության ֆունկցիայի շնորհիվ, կարողանում էր դիմակայել արտաքին մարտահրավերներին։
2008թ.-ին պետության զավթման ձախողված փորձից հետո, 2018թ.-ին գլոբալիստները վերջապես հասան իրենց նպատակին՝ իրենց գործակալին Հայաստանի ղեկավար կարգելով։
Գարշահոտություն տարածող դիակը, մեկնարկելով քարոզարշավը, իր ելույթի հիմնական թեզ էր ընտրել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը՝ պնդելով, որ այն շահավետ է բոլոր կոմերի համար։
նիկոլն ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանի խնդիրները բացառապես կապված են տարածաշրջանում որպես թշնամի ընկալվելու փաստի հետ, ուստի անհրաժեշտ է փոխել այդ կարծրատիպը։
Բնականաբար, մարզերում «նիոլին դիմավորողներից» քչերն են գիտակցում, որ պոպուլիզմով համեմված հակահայկական այս թեզը ծնունդ է առել Թուրքիայում։
Եթե այա ամենին ավելացնենք գործող ռեժիմի կողմից Արցախը մոռացության տալու փաստը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։
Թուրքիայի նախագահի՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցացման գաղափարը ողջունելու փաստը և գործնականում մեկնարկած «ժողովուրդների համերաշխության» թեզը փաստում են հասարակությանը «նոր» տեսակի հարաբերություններ հրամցնելու փորձերի մասին, ինչն անշուշտ ուղղեկցվելու է հայկական հարցի և պահանջատիրության ժխտմամբ։
Ռուսական և իրանական գործոնն է առայժմ զսպում և վիժեցնում կործանարար այս պրոցեսը, հակառակ դեպքում օտարերկրյա գործակալը վաղուց իրականացրած կլիներ՝ իշխանական աթոռի գին արժեցող հանձնարարությունը։
Հ.Գ. Ազգակործան պատուհասը հեռացվելու է երկրից, քանզի Հայաստանում ձախողվելու է նիկոլի իշխանության գալու միակ նպատակը՝ թուրանական երազանքի իրականացումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել