Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը մի կողմից ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընդունված որոշումն՝ այդպիսով փորձելով կառուցողական հարևանի տպավորություն գործել, մյուս կողմից սպառնում, որ «ով էլ գա Հայաստանում իշխանության, պետք է հավատարիմ մնա Ղարաբաղի մասին համաձայնագրին, հակառակ դեպքում՝ անհրաժեշտ կլինի կոշտ գործել, և դա չի բխում բուն Հայաստանի շահերից»…
Թուրքիայի այս երկակի խաղերը (խաղաղարարի կեցվածքը՝ համեմված սպառնալիքի լեզվով) իրականում էլ ավելի մեծ ու նոր վտանգներ ու մարտահրավերներ են սկսում առաջացնել Հայաստանի և Արցախի համար: Թե ինչ ուղերձներ են դրանք իրենց մեջ պարունակում՝ առավել քան պարզ է…
Հետևաբար, Հայաստանը պետք է ունենա այնպիսի ղեկավար, որը ճշգրիտ քայլերի հերթականությամբ հնարավորինս կնվազեցնի Թուրքիայից եկող վտանգները, ոչ թե ներկա իշխանությունների նման կշարժվի տվյալ երկրի թելադրանքով ու օրակարգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել