Tert.am-ը գրում է.

Տնտեսական անկումը շարունակական է, ամեն մի նոր անկում նախադրյալներ է ստեղծում հետագա ճգնաժամերի համար, տնտեսությունը թուլանում է, պետք են արմատական քայլեր, նոր ռեսուրսներ. տնտեսության տված ապտակը շատ ծանր է լինում, չի կարելի խաղ անել, տնտեսությունը չի սիրում հեղափոխություն, ցնցումներ, «տնտեսական հեղափոխությունն» ընդամենը քաղաքական հայտարարություն էր, որը տնտեսագիտության հետ կապ չունի: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Այս իրավիճակը ներդրումների նվազման հիմք է ստեղծում։ Կառավարության անդամներից մեկն այսօր ընդունեց, որ բիզնեսները փակվում են, և եթե ընտրություններ էլ կազմակերպվեն, դա զարգացման լրացուցիչ խոչընդոտ կլինի։ Եթե այս անկումը շարունակվի, շատ դժվար կլինի կողմնորոշվել՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, այսօր դեռևս հնարավոր է կայունացնել վիճակը, բայց 2-3 ամսից այդ հնարավորությունը չի լինի, մենք արդեն ծանրագույն վիճակում ենք»,- ասել է նախկին նախարարը:                                                                      

Ըստ Ճշմարիտյանի՝ եվրապարտատոմսերի հաշվին աշխատավարձ բարձրացնելը նշանակում է սպառում պարտքի հաշվին, ինչի արդյունքում ուռճացված պարտքային բուրգը մնում է հաջորդ սերունդների և կառավարությունների վրա. «Սա պոպուլիստական մոտեցում է, չունի որևէ տնտեսագիտական հիմնավորում, երբ փոխարենը որոշ ուղղություններում կարելի էր կրճատումներ անել։ Մեր աղբյուրը վիճակագրական կոմիտեի թվերն են, դրանից ակնհայտ է, որ անկման տեմպն արագանում է։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ են կապիտալ ներդրումների ծախսերը թերակատարվում, չէ՞ որ պետության գործառույթն է ենթակառուցվածքներ ապահովելը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել