Անմեղսունակություն անմեղսունակությանց
Անդրանիկ Քոչարյանը այսօր անմեղսանունակության դարակազմիկ հայտարարություն արեց: Լրագրողներին գոռգոռալով բացատրում է, որ նիկոլականները Ռադիոտուն էին մտել դուրս գալու նպատակով: Այսինքն՝ պարզվում է, որ մի քանի տասնյակ «հեղափոխականներ» գրոհով գրավում են Պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ, ստուդիայի դռները ջարդելով պահանջում են ուղիղ եթեր, իրենց ուղեկցող բազմաթիվ լրատվամիջոցների միջոցով դուխով հայտարարում «հեղափոխության» հաղթական ընթացքի մասին և հեզասահ դուրս գալիս գրաված տարածքից: Եվ ամենակարևորը՝ այս առիթով հարուցված քրեական գործը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով: Այսինքն՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է...
Որքան էլ հայտարարության հեղինակը հայտնի է իր դարակազմիկ եւ ինտելեկտուալ դիտարկումներով, բայց, կարծում եմ, նա ընդդիմությանը ճանապարհային քարտեզ է առաջարկում...
Դե ինչ՝ գուցե սիրով ընդունել և պատրաստվե՞լ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել