Արմեն Խաչատրյան, այս խայտառակ ձևակերպումը անելուց առաջ արժեր հիշել, որ օրինակ՝ Քաջարանի կամավորական ջոկատի տղաներից զոհեր կան, վիրավորվել է Մեղրի համայնքի ղեկավարը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները իրենց ջոկատներով գիտեք, որ սահմանի ողջ երկայնքով ոչ միայն պաշտպանությունն են իրականցնել, նաև ահռելի աշխատանք են տարել՝ իրավասու կառույցների 0 աջակցությամբ, որոնք հետո մի գրչի հարվածով նվիրեցին թշնամուն, իսկ այդ ընթացքում դուք Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում էիք՝ սուրճ էիք խմում և ուշի ուշով հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում թե սահմանին ծագած հարցերը լուծելու, թե համայնք եկած տասնյակ հազարավոր ընտանիքիների հումանիտար աղետը հաղթահարելու հարցում: Քաղաքական դիվիդենտների համար շահարկել զենք վերցրած տղաների հայրենասիրության հարցը, զոհված տղաների ամագը ջուրը լցնել, որևէ չինովնիկի հաստատ չի բարձրացնում:
May be an image of Արմեն Խաչատրյան and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել