Hraparak.am-ը գրում է․
Այս պահին Կառավարական ամառանոցներում հավաք է։ Նիկոլ Փաշինյանը իր տուն է կանչել բոլոր Իմքայլականներին եւ Քաղպայմանագրի վարչության անդամներին։ Ճիշտ է՝ վերջին շրջանում նա հաճախ է թիմին հավաքում։ Հավանաբար, որպեսզի զգա, թե ինչ են մտածում նրանք եւ իր վերահսկողության տակ պահի նրանց։ Որովհետեւ բոլորը, այդ թվում՝ Փաշինյանը շատ լավ հասկանում են, որ ամենամեծ վտանգն իր պաշտոնավարմանը սպասվում է 80 պատգամավորներից, որոնք եթե միասնական որոշման հանգեն՝ նրան պաշտոնից հեռացնելը կարող է օրերի հարց դառնալ։ Դա է պատճառը, որ նա մի կողմ է դրել նախկին տարաձայնությունները եւ այլեւ Իմքայլականների հետ կոշտ լեզվով չի խոսում, հակառակը՝ աշխատում է բոլորի հետ բարեկամական հարաբերություններ պահպանել եւ շատ հարցերում նրանց ընդառաջել։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/82a0f2f942dffb3827079129ae299d9f
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել