Թրքահպատակ սողունն անում է հնարավորն ու անհնարինը ռուսական խաղաղապահներին տարածաշրջանից դուրս մղելու համար!
Ռուսական ռազմաբազայի և խաղաղապահ ուժերի ներկայությունը Հայաստանում և Արցախում պայմանավորված է բացառապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններով։
Կապիտուլյանտի ձեռքով իշխանությունը զավթած ուժերի նպատակը ռուսական կայսրության կործանումն էր, որն իրականացվում էր ռուսական ազդեցության գոտու երկրներում գունավոր հեղափոխությունների միջոցով։
Հայաստանի և Արցախի վերջնական թրքաֆիկացումն առայժմ կանխվում է միայն ռուսական ռազմաբազայի և ռուս խաղաղապահների առկայությամբ։
Հայաստանի իշխանությունները, հայ-ռուսական հարաբերությունները սառեցնելուն զուգահեռ, ակտիվորեն լծվել են Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու գործին։
նիկոլը պատրաստ է անգամ զիջելու Արցախի բեկորներն ու Սյունիքը՝ առաջադրանքը վերջնականապես ավարտին հասցնելու համար։
Ծրագիրը կանխվում է միայն Իրանի ու ՌԴ-ի ջանքերով, քանզի Իրանը քաջ գիտակցում է, որ Արցախի կորստից հետո ենթարկվելու է իսրայելա-թուրքական հարձակման, իսկ ՌԴ-ն կորցնելու է ազդեցության գոտիներից ևս մեկը։
Հ.Գ. Տրանսատլանտյան դաշինք-Իսրայել-Թուրքիա կոմբինացիան ձախողվելու է տարածաշրջանում, իսկ թրքահպատակ կապիտուլյանտը դատապարտվելու է ցմահ ազատազրկման՝ պետական դավաճանության և մարդկության հանդեպ կատարած ոճրագործությունների հոդվածներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել