Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ, սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը կաշվից դուրս գալով ուզում են օր առաջ անցկացնել ԱԺ-ում Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքը: Օրենքի կարեւոր կետերից մեկն այն է, որ ԲՈՒՀ-երը պետք է ազատվեն 65-70 տարեկան բոլոր ամբիոնի վարիչներից, ռեկտորները ընտրվեն բուհ-ական խորհուրդների կողմից, որտեղ Կառավարության ներկայացուցիչները կլինեն 5-ը, իսկ բուհ-ի ներկայացուցիչները` 4-ը: Այսինքն ԲՈՒՀ-ը իրենով որևէ էական որոշում չի կարող կայացնել ու ամեն բան որոշվելու է կառավարությունում: Հետաքրքիր է, որ նման քայլի են գնում մարդիկ, ովքեր մշտապես խոսել են ԲՈՒՀ-երի անկախության անհրաժեշտության մասին:
Այս նախաձեռությամբ այլ փոփոխություներ ևս նախատեսվում են, որոնք պակաս վիճելի չեն: Օրինակ առաջարկվում է երկու տարի անընդմեջ ուսանողին թոշակ տալ, եթե նա մի կիսամյակ լավ է սովորել: Այս կարգավորման դեպքում վերանում է մրցակցությունը:
Մեր տեղեկություններով, իշխանական այս զույգը ցանկանում է վիճահարույց կետերով լի այս նախագիծը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ձեռքով բերվի Ազգային Ժողով, որը բնականաբար միանգամից կյանքի կկոչվի, որից հետո շատ արագ կազատվեն նախարարից, իսկ նրա փոխարեն ԿԳՄՍ նախարար կդառնա Մխիթար Հայրապետյանը, իսկ Հովհաննես Հովհաննիսյանի մանկության երազանքը ԵՊՀ ռեկտոր դառնալն է, ինչն այսօր ուղղակի անհնար է, բայց նշված փոփոխությունների դեպքում արդեն նախարար դարձած Մխիթար Հայրապետյանը մեկ որոշմամբ կարող է իր գործընկերոջը դարձնել ԵՊՀ ռեկտոր:
Որպեսզի պատկերացում կազմվի, թե ովքեր են ուզում կրթական ամբողջ համակարգը կենտրոնացնել իրենց ձեռքերում, պետք է մի քանի դրվագ հիշել իրենց գործունեությունից: Մխիթար Հայրապետյանն, ի պաշտոնե, նաև սպորտի ոլորտի պատասխանատուներից է: Վերջին երեք տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպիսի անկում կա սպորտի ոլորտում: Ոլորտի աղետալի վիճակի լավագույն վկայությունն աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի հեռանալն էր Հայաստանից, որը կապված է իշխանությունների անտարբերության հետ: Սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էլ ԵՊՀ-ում եղել է Աստվածաբանության ֆակուլտետի շարքային դասախոս: Նա մինչև պատգամավոր դառնալը հայտնի է եղել նրանով, որ քարոզչական աշխատանքներ է իրականացրել հայկական ավանդական արժեքների և եկեղեցու դեմ, ընդ որում արևմտյան հիմնադրամների ֆինանսավորմամբ: