Անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ նավթի միջազգային շուկայում վառելիքի գների տատանման ժամանակ Հայաստանի՝ նավթամթերք ներմուծող ընկերություններից մեկում բենզինի 1 լիտրի արժեքը 40 դրամով էժան վաճառվի մյուս ընկերությունների համեմատ։
Բարոյական բոլոր նորմերն անտեսելով՝ Հայաստանում գործունեություն ծավալող որոշ ընկերություններ սկսել են վաճառել «կապույտ» դիզվառելիք, որը կապվում է ադրբեջանական նավթի հետ և որակով էականորեն զիջում ռուսականին։
Օրեր առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ իշխանական օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը ձեռք է բերել RAN OIL ընկերությունը և սրան զուգահեռ սկսվեցին վարորդների նախազգուշացումները դիզվառելիքի շուկայում անորակ, ադրբեջանական «կապույտ» դիզվառելիքի առկայության մասին։
Հ.Գ. Բացառապես «դալալի» բանականությամբ որոշ բարոյազուրկ անհատներ, անտեսելով դեռևս Բաքվում պահվող հայ ռազմագերիների, հարյուրավոր անհետ կորածների ու բազմահազար զոհերի փաստը, ակտիվորեն սկսել են համագործակցել թշնամի պետության հետ։
Մի՜ բարոյալքվեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել