Panorama.am-ը գրում է.

«Ինձ համար անհասկանալի էր, որ երեկ ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդունեց, որ իր լիազորությունները դադարեցված են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ շուրջ եղած զարգացումներին։

Ըստ իրավապաշտպանի, կային իրավաբաններ, որ պնդում էին՝ Օնիկ Գասպարյանը կարող է և պետք է պաշտոնավարի, բայց ԳՇ նախկին պետն ընտրել է երկրորդ՝ Վարչական դատարան դիմելու տարբերակը։

Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց՝ շատերը զինվորականներից, և մասնավորապես՝ Օնիկ Գասպարյանից այլ ակնկալիքներ են ունեցել, և մարդիկ կային, որ նման սպասումներ ունեցողներին զգուշացնում էին՝ պետք չէ մարդկանց հերոսացնել, որ հետո հիասթափության նման մեծ չափաբաժին չլինի։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպմանը բարձրաստիճան զինվորականների հետ, ապա Ռուբեն Մելիքյանը նախ նկատեց, որ զինվորականները PR-ի հետ կապ չունեն, և չեն պատկերացրել, որ իրենց՝ մեկ վայրկյան հոտնկայս լինելը այնպես կներկայացվի, որ իրենք Նիկոլ Փաշինյանին շատ ջերմ ու հոտնկայս են դիմավորել, թեև կադրերն այդպիսին էին։

«Բայց իմ տեղեկություններով՝ զինվորականները բավականին սուր հարցեր են բարձրացրել։ Բայց դա, կարծես, ամենևին էական չէ։ Ուղղակի այդ մարդիկ (զինվորականներ, խմբ.) PR-ից գաղափար չունեն, դրա համար ծուղակն ընկան։ Թեև ես այն կարծիքին եմ, որ անգամ 5 վայրկյան ընդունելության չպետք է արժանանար այդ անձնավորությունը։ Ես շատ ավելի ռադիկալ եմ այս հարցում, և համարում եմ, որ մեր ազգային աղետի թիվ մեկ պատասխանատուի հետ գործ ունեցողները բարևազուրկ են»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել