Վերջը Ոստիկանությունն էլ եկավ հասավ պատմական ջրբաժանին։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի այս ժամերին ընդունած որոշումից է կախված լինելու, թե որ կողմում կհայտնվի նրա ղեկավարած համակարգը վաղն առավոտյան՝ պետական շահի, թե՞ դավաճան իշխանության։
Շատ բաց ու անկեղծ եմ ուզում ասել՝ ես լիահույս եմ, որ ոստիկանությունը վաղը կարժանանա արժանապատիվ քաղաքացիների ծափահարություններին և շնորհակալ վերաբերմունքին։ Հարգելի ոստիկաններ, հարգելի ոստիկանապետ, եկել է ձեր աստեղային ժամը։ Ուղղակի խնդրում եմ, չսխալվեք։ Այդ սխալը շատ ծանր կնստի մեր պետության ու ժողովրդի վրա։ Կանգնեք Հայոց Բանակի կողքին։ Անմասն մի մնացեք համազգային վերելքի այս պայքարին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224265770091625
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել