Այսօր, մարտի 9-ին, ժամը 17:00-ին հանրահավաք Բաղրամյան պողոտայի #փրկության_հրապարակում:
Գիտեմ, որ շատերդ քննադատաբար եք մոտենում Շարժման գործողություններին: Գիտեմ, որ շատերդ պահանջում եք կոնկրետ գործողություններ: Գիտեմ նաև, որ այլևս անհնար եք համարում սպասելը...
Ես սա համարում եմ վճռակն փուլ, որն ավելի դժվար է լինելու, քան եղել է մինչև հիմա: Մենք երբեք չենք ասել, թե հեշտ ու հանգիստ պրոցես է մեզ սպասում: Բայց հիմա սկսվել է համբերության կռիվը: Համբերության կռիվ չի նշանակում համակերպվել կամ ժամանակ շռայլել: Համբերության կռիվը նշանակում է հունից դուրս չգալու, վաղաժամ չհիասթափվելու, հավասարակշռությունը չկորցնելու պայքար: Թուրքական իշխանության ներկայացեւցիչները երազում են մեզ հանել հավասարկշռությունից, երազում են մեզ հոգնեցնել կամ հիասթափեցնել: Կհասնե՞ն նրանք իրենց երազանքին. Ո՛Չ, չեն հասնի, քանի որ մենք գիտակցում ենք, որ պայքարը որքան էլ դժվար է, այն շատ մոտ է հաղթանակին:
Չենք տրտնջում, հավասարակշռությունից դուրս չենք գալիս, վճռականությունը չենք թուլացնում:
Համոզված եղեք, մեր ամեն գործողություն բերել է արձանագրված հաջողությունների: Իշխանության կողմից արտահերթ ընտրություններ մուրալուց մինչև Զինված ուժերի հայտարարություն:
Պայքարել ու պայքարում ենք հանունի, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Սիրով սպասելու եմ բոլորիդ: Եկեք շփվենք, քննարկենք, պայքարենք ու փրկենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1632584853617964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել